Վրացի պատվիրակը Թուրքիայի նախագահական պալատում ենթարկվել է հարձակման
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Թուրքիա է մեկնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Թուրքիայի նախագահական նստավայրում երկու նախագահների հանդիպմանը սպասելիս հարձակման է ենթարկվել Վրաստանի նախագահի լրատվական բաժնի փոխտնօրեն Սոֆիկո Ջաջանաշվիլին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Ջումհյուրյեթ» թերթը հայտնում է, որ հարձակումն իրականացրել է հոգեկան խնդիրներ ունեցող Բերաթ Դյուզգյուներ, ով նախագահական նստավայր էր գնացել Աբդուլլահ Գյուլից օգնություն խնդրելու նպատակով:
Հոգեկան խնդիրներ ունեցող կինն իր դիմումը թողնելուց հետո սպասասրահում անսպասելիորեն հարձակվել է վրացական պատվիրակության անդամի վրա, որի մազերից քաշելով գցել է գետնին: Թուրք ու վրացի լրագրողները և նախագահական նստավայրի անվտանգության աշխատակիցները դժվարությամբ են վրացուհուն ազատել Դյուզգյուների ձեռքից:
Սոֆիկո Ջաջանաշվիլին հայտնել է, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել ըննդեմ Բերաթ Դյուզգյուների:
Ermenihaber.am