Ստամբուլցիներն ընդդեմ ինտերնետային գրաքննության
Թուրքիայում համացանցի (ինտերնետ) օգտագործման վերաբերյալ նոր օրինագիծը դժգոհության ալիք է բարձրացրել: Ստամբուլում շուրջ 2000 հոգի դուրս է եկել փողոց' իր բողոքն արտահայտելու ընդդեմ օրինագծի, որի ընդունման դեպքում կառավարությունը իրավունք է ստանում մուտք գործել ցանկացած օգտատերի անձնական հաշիվ. այդպիսով հասանելի են դառնում այդ օգտատերերի ինտենետային տվյալները: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Բացի այդ կառավարությունը իրավունք ունի արգելափակել ցանկացած ինտերնետային հաշիվ՝ առանց դատական թույլտվության:
Ցուցարարներից մեկը ասել է. «Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք համացանցից օգտվելու մեր իրավունքը: Գրաքննությունը հանցագործություն է»:
«BBC»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը' օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: