Լոլիտան գումար է հավաքում Ժաննա Ֆրիսկեի համար (տեսանյութ)
LifeStyleԵրգչուհի Լոլիտան իմանալով Ժաննա Ֆրիսկեի առողջական խնդրի մասին կոչ է արել իրենց գործընկերներին գումար հավաքել և օգնել Ժաննայի ընտանիքին: Այս մասին հայտնում է Life News-ը:
Life News-ի լրագրողի հետ ունեցած հարցազրույցում Լոլիտան ասել է. «Ես այս լուրի մասին իմացել են Life News-ի շնորհիվ: Ես չեմ հանդիսանում նրա մտերիմ ընկերուհին, սակայն ես նրա կոլեգան եմ, ով գնահատում է նրա աշխատանքը: Ես ուզում եմ ասել, որ նա շատ մաքուր, բարի և դրական մարդ է: Եվ ընդհանրապես շատ քիչ է լինում, որ կինը լինի գեղեցիկ, խելացի, բարի և անկախ: Մենք գործընկերներով, երբ լսեցին այդ լուրը միանգամից որոշեցինք գումար հավաքել նրա համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ԶԼՄ-ներում տարածվել էր, տեղեկություն, որ երգչուհին շատ ծանր հիվանդ է: Եվ այսօր նրա հարազատները պաշտոնապես հայտարարել են, որ իրոք Ժաննան արդեն մեկ տարի է հիվանդ է և բուժվում է Գերմանիայում: