Ադրբեջանական կայքն անդրադարձել է նախկինում կանացի ներքնազգեստ վաճառող Լֆիկ Սամոյի` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին մատուցած նվերին
Ադրբեջանական vesti.az անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի` նույն ինքը Լֆիկ Սամոյի մատուցած թանկարժեք նվերին՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան՝ Արմեն Սարգսյանին:
Մասնավորապես կայքը գրում է, որ Լֆիկ Սամոն գտնվելով Լոնդոնում իմանում է, որ Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանինը շրջում է էժենագին մեքենայով որոշում է նրան նվիրել Rolls-Royce Phantom VI մեքենա, որի գինը կազմում է 80 հազար ֆունտ ստերլինգ:
Ադրբեջանական կայքը գրում է, որ օլիգարխը որոշել էր թագավորական նվերն անել աղքատ Հայաստանի դեսպանին, ով ևս հանդիսանում է մեծ ունեցվածքի տեր մարդ: