Դինքի մահվան օրը դառնում է համապետական նշանակության մի օր. Արտակ Շաքարյան
Թուրքիայի հետ երկխոսությունը չի զարգանա, քանի դեռ այդ համագործակցության հարցում չկա համաձայնություն: Ամեն դեպքում՝ Էրդողանը համարում է, որ պետք է համագործակցել հայկական Սփյուռքի հետ, ցավոք՝ Հայաստանը չունի ազդեցության գործիք:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը, նշելով նաև, որ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի մասին հիշելիս Ստամբուլում հիշեցին Գեզիի դեպքերի ժամանակ սպանվածներին: Դինքի մահվան օրը դառնում է համապետական նշանակության մի օր: Իսկ,
ԱՄՆ-ն, Թուրքիայի վրա ազդելու մի շարք ձևեր ունի, հիմնական արմատը օտարերկրյա ներդրումներն են, որոնք վերջերս պակասում են, և տնտեսությունը թուլանում է: ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները, կաշառակերությունը գնալով ավելի վատ են ընդունվում ԱՄՆ-ի կողմից:
Շաքարյանն անդրադարձ կատարեց նաև նախագահ-վարչապետ փոխհարաբերություններին՝ Գյուլ- էրդողան փոխատեղման ռուսական սցենարի հավանականությանը և նշեց, որ այն շատ էր քննարկվում՝ մինչև ի հայտ եկան հակասությունները: Էրդողանը փորձում է դատական իշխանությունը վերափոխել, որպեսզի առանց կառավարության հետ համաձայնեցնելու չկարողանան գործել: Նա չունի այլընտրանք, որովհետև մինչև հիմա չի զարգացրել իր քաղաքական ժառանգորդին, սակայն նրանք ունեն միասնական թշնամի, որի դեմ կգնան միասնական համագործակցությամբ: