Ստամբուլում ցուցարարները պահանջել են պատժել Հրանտ Դինքի սպանողին (լուսանկար)
Կիրակի օրը Ստամբուլի Թասքիմ հրապարակում հավաքվել էին հազարավոր ցուցարարների, ովքեր պահանջում էին, որ Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքի սպանողին արդար դատապարտեն: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Հրապարակ էին ուղարկվել ոստիկաններ, որոնք հսկում էին ցուցարաներներին, որոնք հավաքվել էին հրապարակում, որպեսզի նշեին Դինքի սպանության հիշատակի օրը և պահանջեին, որպեսզի նրա սպանողը արդար դատվի: Ցուցարարները գոչում էին՝ «Մարդասպան հանրապետությունը պատասխան կտա», «Մենք բոլորս Հարնտ Դինքն ենք», «Մենք բոլորս հայեր ենք»:
Հիշեցնենք, որ հայ ազգի Հրանտ Դինքին սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։