Թուրք խոհարար. «Հայկական և հրեական խորտիկների համից հնարավոր չէ հագենալ»
Ստամբուլում գտնվող «Զարիֆի» ռեստորանի շեֆ-խոհարար, Թուրքիայի խոհարարների միության նախագահ Իբրահիմ Չելիքը «Աքշամ» թերթի թղթակցին է ներկայացրել լավագույն խորտիկների բաղադրատոմսերը, որոնք մատուցում է իր ռեստորանի հատուկ հյուրերին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Խորհարարը նշել է, որ այժմ Ստամբուլում կարելի է գտնել և՛ ֆրանսիական, և՛ իտալական խոհանոցի լավագույն նմուշները, որոնք հենց պատրաստում են Եվրոպայից հրավիրված հատուկ խոհարարները: Սակայն, միևնույն է, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խոհանոցն անկրկնելի է: Նա առանձնացրել է հատկապես հրեական և հայկական խոհանոցներն՝ ասելով. «Հրեական և հայկական խորտիկների համից հնարավոր չէ հագենալ»:
Չելիքը ներկայացրել է երեք ամենահամեղ ճաշատեսակների բաղադրատոմսը, որոնցից 2՝ հրեական, 1՝ հայկական: