Դերասանը մահացել է հանդիսատեսի աչքի առջև
Դերասան Ալեքսանդր Բոնդարենկոն մահացել է ներկայացման ժամանակ, անմիջապես հանդիսատեսի աչքի առաջ: Կիևի Լեսի Ուկրաինկի թատրոնի բեմում 52-ամյա դերասանը խաղում էր «1001 կիրք կամ կյանքի մանրուքներ» ներկայացման մեջ: Վատ զգալով՝ դերասանն արտաբերել է «ես ընկնում եմ» և ցած է ընկել: Հանդիսատեսը սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում, բայց, երբ թատրոնի աշխատակիցները պահանջել են «շտապ օգնություն» կանչել, մարդիկ սկսել են խուճապի մատնվել: Երբ «շտապ օգնությունը» տեղ է հասել, արդեն ուշ է եղել: Բժիշկներին մնացել է միայն արձանագրել դերասանի մահը:
Ամենայն հավանականությամբ մահվան պատճառ է դարձել սրտանոթային անբավարարությունը: