Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ուեցել
Գազիանտեպ քաղաքում պայթյունի զոհ են դարձել 6 աշխատողներ, իսկ 20 հոգի ստացել են վնասվածքներ: Տեղական ԶԼՄ-երի տվյալներով, չի բացառվում, որ զոհերի թիվն ավելի շատ կարող է լինել: Պայթյունի հետևանքով փլուզվել է արտադրամասի ամբողջ պատը և առաստաղը, որոնց փլատակների տակ հնարավոր է մարդիկ են մնացել: Բացի այդ, ևս երկու մարդ համարվում է անհայտ կորած:
Գործարանի պայթյունի վայրում աշխատել են բժիշկների խմբեր և հրշեջ ծառայողներ, ովքեր օգնել են մարդկանց դուրս գալ փլատակների տակից: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: