Playboy հրատարակչությունը դատի է տվել Harper's Bazaar-ին` Քեյթ Մոսի մերկ լուսանկարների համար
Իտալական Playboy հրատարակչությունը դատի է տվել Harper's Bazaar-ի օնլայն տարբերակին Քեյթ Մոսի մերկ լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին գրել է Associated Press-ը:
Նյու Յորքի դաշնային դատարանի ներկայացված դիմումում Playboy -ը մեղադրում է Harper's Bazaar-ին`իր իրավունքները խախտելու համար:
Harper's Bazaar-ն իր օնլայն տարբերակում հրապարակել է հատուկ Playboy-ի հունվարյան թողարկման համար արված Քեյթ Մոսի մերկ լուսանկարները: