Ես ավելի հակված եմ զբաղվել իմ ստեղծագործությամբ և թատրոնով.Արմեն Էլբակյանն իր` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը ստանձնելու մասին
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի անունը վերջին օրերին հաճախ է շոշափվում մամուլում և ոչ միայն:Ըստ շրջանառվող լուրերի, որոնք երևան եկան վերջին ցավալի իրադարձությունից հետո ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կանգնած է նոր ռեկտորի ընտրության շեմին:Եվ հավանական թեկնածուների շարքում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը :
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում պարոն Էլբակյանը նշեց, որ նա ոչ մի առաջարկ չի ստացել, իսկ խոսակցություններն ուղղակի խոսակցություններ են: Նման առաջարկ լինելու դեպքում պետք է մտածեի:
«Այդ ինստիտուտի հետ կապված շատ հարցեր կան՝ համակարգային հարցեր, ոչ թե ադմինիստրատիվ պաշտոններ զբաղեցնելով»‚-նշեց Արմեն Էլբակյան:
Իսկ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոնը ‚Արմեն Էլբակյանն համարեց ստեղծագործական պաշտոն: