Թուրքիայում սառեցվել են Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ընդդիմադիր թեկնածուի հաշիվները
Թուրքիայում սառեցվել են Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ընդդիմադիր գլխավոր թեկնածուի`Մուստաֆա Սարիգյուլի հաշիվները: Այս մասին գրում է Իտառ-Տասսը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հաշվի սառեցման պատճառը, պարտքն է, որ Սարիգյուլը չի կարողացել վճարել 1988թ-ից սկսած:
Այս քայլը ձեռնարկվել է երկրում հետզհետե սրվող ներքաղաքական պայքարի ֆոնին, ինչը լավ բան չի խոստանում: Գրում են վերլուծաբանները: