ԱՄՆ-ն և Կանադան խաղացին 0-0 հաշվով
Հյուսթոն քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի հավաքականների հանդիպումը: Դաշտի տերերը խաղի ընթացքում դրսևորել են մեծ ակտիվություն, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Խաղն ավարտվում է ոչ ոքի՝ 0-0 հաշվով: Ավելացնենք նաև, որ ԱՄՆ-ի հավաքականը ԱԱ 2014 թվականի ընտրական փուլի հերթական՝ չորրորդ փուլը, կսկսի փետրվարի 6-ին՝ հանդիպում ունենալով Հոնդուրասի հավաքականի հետ: Իսկ, ինչ վերաբերում է Կանադային, ապա այս երկրի ընտրանին այլևս հնարավորություն չունի պայքարել ուղեգրերի համար: