Թուրքիայի նախկին նախարարներից 4-ը մեղադրվում են կաշառակերության մեջ
Նախորդ տարեվերջին Թուրքիայում իրականացված «Մեծ կաշառակերություն» օպերացիայից հետո երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի հետևանքով պաշտոնազրկված 10 նախարարներից չորսի դեմ կաշառակերության մեղադրանք ներկայացնելու նյութեր են պատրաստվում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թեթրի տեղեկացնում է,որ դատախազության թիրախում հայտնվել են ներքին գործերի, էկոնոմիկայի, քաղաքաշինության և եվրաինտեգրման հարցերով նախկին նախարարները: Նրանցից երեքի մասով առաջ քաշված մեղադրականներն արդեն ուղարկվել են արդարադատության նախարարություն:
Այսպես՝
Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում է 10 անգամ կաշառ վերցնելու մեջ, ընդհանուր առմամբ 10մլն դոլար:
Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մեղադրվում է 3 անգամ կաշառք վերցնելու մեջ, ընդհանուր առմամբ 1.5մլն դոլար:
Կաշառեկության քանակի ու ծավալ չափերով առաջին տեղում էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանն է: Նա մեղադրվում է 28 անգամ կաշառք վերցնելու մեջ, ընդհանուր առմամբ 52մլն դոլար: