2013-ի վատագույն ֆիլմն ու վատագույն դերասանները. «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխություն
«Ոսկե ազնվամորին» մրցանակաբաշխություն է, որը տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ և դրան հակառակ, տրվում է տարվա վատագույն կինոաշխատանքի համար:
2013-ի վատագույն դերասան կոչման համար նոմինացված են Ջոնի Պեփը, Էշթոն Կաչերը, Ադամ Սեդլերը, Ջեյդեն Սմիթը և արդեն 31-րդ անգամ`Սիլվեստեր Ստալոնեն:
Վատագույն դերասանուհի կարող է ճանաչվել Հոլլի Բերին, Սելենա Գոմեսը, Լինդսի Լոհանը, Նաումի Ուոթսը:
2013-ի վատագույն ֆիլմի հավակնորդներն են`«Մեր թվարկությունից հետո».
«Համադասարանցիներ 2», «Մեդեայի ծնունդը», «Միայնակ Ռենջեր» ֆիլմերը: