Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թուրք դեսպաններին կոչ է արել նախապատրաստվել է 2015 թ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայի Չանկայա պալատում թուրք դեսպանների համար մատուցած ճաշկերույթի ժամանակ նրանց հետ քննարկել է մի շարք կարևոր հարցեր: Այս մասին հայտնում է novostink.ru:
Հանդիպման ժամանակ Գյուլը նշել է, որ հարկավոր է նախապատրաստվել 2015թ, քանի որ այդ տարի լրանալու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Նա նշել է, որ այդ ժամանակ Թուրքիան համաշխարհային հանրությանը կարող է բացասական կողմով երևալ:
«Թուրքիան պետք է ունենա փայլուն համբավ, ժողովրդավարական իրավակարգով ուժեղ, ստաբիլ տնտեսություն և երկիր, որը մեծ կարևորություն է տալիս ընկերությանը»,-ասել է Թուրքիայի նախագահը: