Ջասթին Բիբերի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են թմրանյութեր
Ջասթին Բիբերի մտերիմ ընկեր՝ Լիլ Զային ձերբակալել են երեկ երեկոյան թմրանյութ պահելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է TMZ:
Փոխանցվում է, որ ռեփերին ձերբակալել են այն ժամանակ, երբ նա գտնվել է Բիբերի առանձնատանը: Բացի այդ ոստիկանությունը նաև խուզարկել է Բիբերի առանձնատունը, որտեղ հայտնաբերել են թմրանյութ:
Փոխանցվում է, որ ոստիկանություն էր ահազանգել Բիբերի հարևանը, ով ոստիկաններին հայտնել է, որ երիտասարդ երգիչը տան ուղղությամբ հավկիթներ է նետում: