Տաղանդավոր մտքեր սիրո մասին
Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ: Անտուան դե Սենտ-Էկզյուպերի
Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին: Գի դե Մոպասան
Սիրո համար ժամկետ չկա, միշտ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը բաբախում է: Նիկոլայ Կարամզին
Սերը հեռավորություն չի ճանաչում: Կոնֆուցիոս
Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը: Ժան դե Լաբրյուեր
Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդունդի եզրին մոտենալու և այն պոկելու համար: Ստենդալ
Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը: Վահրամ Փափազյան
Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։ Օնորե դե Բալզակ
Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։ Ֆրիդրիխ Նիցշե
Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված: Ուիլկի Քոլինզ
Ձանձրույթը ծնվում է անտարբերությունից: Իսկ անտարբերությունն ի հայտ է գալիս սիրո բացակայությունից, իսկ սիրո բացակայությունը՝ հոգու մահն է: Մկրտիչ Արմեն
Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու: Վարդգես Պետրոսյան
Վիգեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից: