Նյու Մեքսիկոյում դատարանը թույլատրել է էֆթանազիան
Նյու Մեքսիկո նահանգում դատարանը թույլատրել է էֆթանազիան: Այս մասին հայտնում է CNN-ը: Նման որոշում կայացվել է այս երկուշաբթի օրը:
Համաձայն դատարանի որոշման այն մարդիկ, որոնք անբուժելի հիվանդ են և միևնույն ժամանակ մնում են հոգեպես առողջ, կարող են դիմել էֆթանազիայի: Բժիշկներն իրենց հերթին իրավունք են ստանում այդպիսի հիվանդներին ներարկել դեղամիջոցի մահացու չափաբաժին:
Նյու Մեքսիկոյի դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է դատարանի որոշումն ու դիտարկում բողոքարկման հնարավորությունը:
Այսպիսով՝ Նյու Մեքսիկոն կարող է դառնալ էֆթանազիան թույլատրող ԱՄՆ 5-րդ նահանգը, որտեղ թույլատրվում է էֆթանազիան: Ներկայումս բժիկները իրավունք ունեն էֆթանազիան օգտագործել՝ Օրեգոնում, Վաշինգտոնում, Մոնտանայում և Վերմոնտում: Առաջինը եղել է Օրեգոնը, որտեղ համապատասխան որոշումն ընդունվել է 1997 թվականին: