ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այժմ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ժամանակը չէ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այժմ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ժամանակը չէ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը
Սակայն, եթե վերջինս չհրաժարվի իր միջուկային ծրագրից, ապա միջազգային հանրությունը Թեհրանի վրա հավելյալ ճնշում կգործադրի: Օբամայի խոսքով՝ գործողությունների համատեղ ծրագրի իրագործումը, որը համաձայնեցրել են Իրանը և «վեցյակ»-ը, ժամանակ և հնարավորություն է ընձեռում համակողմանի համաձայնագիր կնքելու համար:
Նա հավելել է, որ տվյալ գործընթացը կլինի բարդ, ինչպես նաև, որ աշխատանքներ են տարվում այդ հարցը ուղղությամբ: Այս կապակցությամբ Օբաման ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել զերծ մնալ նոր պատժամիջոցների սահմանումից: Օբամայի խոսքերով՝ եթե Իրանն օգտվի հնարավորությունների բաց դռնից, երկիրը և ժողովուրդը առավելություն կստանան: