Քորթնի Լավին կդատեն Twitter-յան գրառման համար
Hole խմբի վոկալիստ և Կուրտ Կոբեյնի այրի Քորթնի Լավը կհայտնվի դատարանում իր Twitter-ի էջին 3 տարի առաջ արած գրառման համար: Այս մասին գրոում է NME-ն:
Քորթնիի դեմ դատական հայցը ներկայացրել է իրավաբանական ընկերության ղեկավարը, որին երգչուհին մեղադրել է կաշառակերության մեջ: 3 տարի առաջ, իր միկրոբլոգում երգչուհին գրել է, որ Կուրտ Կոբեյնի ժառանգության փաստաթղթերը կարգավորելու համար իրենցից կաշառք են պահանջել: