Սիրիայում կրկին սպանել են ադրբեջանցի մոջահեդի
Սիրիայում կրկին սպանել են ադրբեջանցի մոջահեդի: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան տեղեկությունը տարածել է մոջահեդների պաշտոնական կայքէջը:
Համաձայն տեղեկության` սպանվածը եղել է «Իրաքի և Շամայի Իսլամական պետության» խմբավորման անդամ՝ ադրբեջանցի Ազադը: Հայտնի է, որ նա ծնվել է Սումգայիթում, սպորտի վարպետ էր բռնցքամարտի գծով: ԱՊԱ-ի վկայությամբ՝ զինյալի ընտանիքն այժմ Սիրիայում է, նրա եղբայրը ևս կռվում է զինյալների շարքերում: