«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ԱԶԲ առաքելության հետ համատեղ այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Ուշադրության կենտրոնում էր Պուշկինի և Դիլիջանի թունելների արդիականացումը՝ խելացի, ճկուն լուծումներով և մասնավոր հատվածի ներգրավվածության ուսումնասիրման վրա՝ երկարաժամկետ ազդեցության համար»,-նշված է հաղորդագրության մեջ: