Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հրամանատարին

Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ շարժման Շուջայյա գումարտակի հրամանատարին։ Գազայի հատվածի հյուսիսում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ՀԱՄԱՍ-ի հինգերորդ բարձրաստիճան հրամանատարի սպանությունն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։
«Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարձակվել են Շուջայյա թաղամասի վրա՝ սպանելով ահաբեկիչ Մուհամմադ ալ-Աջլահին՝ Շուջայայի գումարտակի նախկին հրամանատար Հայթամ Խալիլի իրավահաջորդին, ով սպանվել էր անցյալ շաբաթ։ Ալ-Աջլահը դարձել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հինգերորդ հրամանատարը, որը զոհվել է պատերազմի սկզբից ի վեր, և երրորդը Գազայի հատվածում գործողությունների վերսկսումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարված հասցնելուց առաջ խաղաղ բնակչության համար ռիսկը նվազեցնելու միջոցներ են ձեռնարկվել։