Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործել Իրանի դեմ, այդ թվում՝ ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործել Իրանի դեմ, այդ թվում՝ ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։
«Դա շատ պարզ է: Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և պետք է արագ գործեն, քանի որ արդեն մոտ են այն ստանալուն, բայց չեն ունենա: Եվ եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ բան անել, կանենք»,- ասել է Թրամփը:
Նախագահին հարցրել են, թե արդյոք այդ միջոցները ներառո՞ւմ են հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին: «Իհարկե»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։