Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Ջերմուկ, Դլիջան և Ճամբարակ քաղաքերում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։