Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում

Երևանի ժամանակով 21:08-ին Սան Դիեգոյի շրջանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Աղբյուրը գտնվել է 13 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալփին քաղաքից 15 կմ հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կալիֆոռնիայում (ԱՄՆ) և Մեքսիկայի հյուսիսում։