«Ծիածանային» ծաղկակաղամբ տարբեր երանգներով (լուսանկար)
«Ծիածանային» ծաղկակաղամբը առաջին անգամ հայտնվել է Անգլիայում: Բրիտանական Syngeta ընկերությունը շուկա դուրս բերեց «ծիածանային» ծաղկակաղամբը իր տարբեր երանգներով՝ նարնջագույն, կանաչ, մանուշակագույն: Համային տեսնակյունից այն նույնն է, բայց գեղեցիկ երանգ և տեսք է տալիս ցանկացած ուտեստի: Այս նոր տեսակը իր գույնը չի կորցնում նույնիսկ եփելուց հետո:
Մի շարք հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ նարնջագույն ծաղկակաղամբը ի տարբերություն մնացած երանգների, պարունակում է 25 անգամ ավելի շատ A վիտամին, իսկ մանուշակագույն ծաղկակաղամբը պարունակում է հատուկ նյութ, որը օգտակար է սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց: