Երևանում բախվել են «Kia»-ն ու «Chery»-ն. վերջինը հատնվել է կանաչ գազոնում. վիրավոր կա

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ Նոյ թաղամասի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Խոսրով Դ.-ի վարած «Chery» մակնիշի և 39-ամյա Հայկ Ն.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Chery»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևաքով «Chery»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բենզալցակայանի տարածքում՝ կանաչ գազոնի վրա: