Որևէ կրակոց չկա Տավուշում․ ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ Տավուշում կրակոցների դեպքեր չեն գրանցվել։
«Որևէ կրակոց չկա Տավուշում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Վերջինս շեշտել է, որ Ազգային ժողով է եկել Տավուշից, և այս օրերին կրակոցի ձայներ չեն լսվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: