Մասիսում բախվել են «Nissan Xterra»-ն ու «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Արտակ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարութ Հ․-ի վարած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։