Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց վրացի Գելա Բոլկվաձեին։
Գրիգորյանը նախ պարտվել էր ադրբեջանցի Ղուրբան Ղուրբանովին (1:3), սակայն վերջինս հասել էր եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել և հաղթել էր ռուսաստանցի Իսլամ Ալիևին (4:2)։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունը եզրափակեց մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալով։