4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 4 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Դրանից հետո մի քանի 3,7 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել։