Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի ոսկե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
Խորվաթական Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքելով 14,633 միավոր` դարձավ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլի ոսկե մեդալակիր: