Թուրք բանտապահները արգելել են Սևան Նիշանյանի կոչով հավաքված գրքերը ներս մտցնել
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով թուրքական իշխանությունների կողմից 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, համացանցում կատարած կոչ-գրառման միջոցով խնդրել է ցանկացողներին գիրք նվիրաբերել բանտի գրադարանին, այն փոքր-ինչ կարգի բերելու նպատակով: Այս մասին գրում է Ermenihabe-ը:
Թուրքական «Հաբեր թուրք» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվով Թորբալը բանտի ղեկավարությունը, սակայն, չի թույլատրել հավաքված գրքերը մտցնել մեկուսարան: Այս առիթով Նշանյանի համացանցում կատարած գրագումից պարզ է դարձել, որ վերջինիս կոչին հաջորդած 3 օրերի ընթացքում հավաքված է եղել ավելի քան 400 գիրք:
Գրառման մեջ Նիշանյանը մասնավորապես ասել է. «Այսօր տնօրինությունից կանչեցին: պարզվեց, որ արգելվում է գրքեր ներս մտցնել. «Բանտ գիրք ուղարկելն արգելված է։ Եթե պետք լինի, պետությունը կուղարկի, դա քո պարտականությունը չէ»,-ասեցին