Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը․ մանրամասներ

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: