ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Արմավիրի բանտի աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկ են դրել. իրավապահները վնասազերծում են այն

ArmLur.am-ին հասած տեղեկությունների իրավապահները կասկածում են, որ պայթուցիկը տեղադրել է նախկին կալանավոր, որը Արմավիրի բանտի աշխատակցի ենթակայության տակ է կրել իր կալանքը, իսկ թե ինչու է նախկին կալանավորը բանտի աշխատակցից վրեժխնդիր ցանկացել լինել, հուսանք կպարզի քննությունը:
Shamshyan.com-ը քիչ առաջ նաեւ հայտնեց, որ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:
Բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:
Մանրամասները և տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։