Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպումից ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը:
Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ Թրամփը նշել է՝ ցանկանում է՝ «Իրանը դառնա երջանիկ և մեծ երկիր»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները վերաբերելու են միայն միջուկային դոսյեին: