Մեկնարկել է ՀՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկումը

Մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը:
Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:
ԱՎելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։