Երևան, 17.Ապրիլ.2025, 00:00 |
Օվկիանոսում առաջին անգամ նկարահանել են անտարկ... 29-ամյա տղամարդը «Մարնար» հյուրանոցի տնօրենին... Պրեմիերա. Աստղիկ Սաֆարյան-«Հարազատ» Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական ա... Իրենից չեմ ոգեշնչվել, այլ ավելի փորձառուից`Մկ... «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» ... Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղա... Անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործելով՝ վտանգու... Հայ կինոյի օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարը պ... Թրամփը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի... Երիտասարդները խելամիտ մոտեցումներ ունեն մեր ե... Գյումրու ավագանուն մաղթում եմ խոհեմություն և ... Ցզյու Վենցզյունը 5-րդ անգամ դարձել է շախմատի ... Ոչ մի բանական մարդ պատերազմ չի ցանկանում․ Վար... Վանաձորում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկել... «Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը». Եվրախորհրդ... Ռուբիոն և Ուիթկոֆը կայցելեն Ֆրանսիա Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ... Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռն... Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Ս... Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձն... Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են... ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պ... ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծ... Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել դեպ... Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ Իրանցի վարորդը «Howo» բեռնատարով բախվել է երկ... Չինարիի ամուսիններին սպանե՞լ են Արհեստական բանականությունը փոխարինե՞լ է սուրդ... «Խփե՛ք դրանց, ապօրինի ա»․ ոստիկանը մեկին կանգ... ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվ... Հարգանքի տուրք՝ ներքին գործերի առաջին նախարար... Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևան... Մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հեռ... Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մե... Ձեռ ե՞ք առնում, ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբա... Հիշում եմ երգդ` ջիպդ տուր, կռուգմ տամ, Վարդան... Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հա... ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը. հիմ... Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղու... Ավարտվել է խմբի կողմից անչափահասների նկատմամբ... ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել ... 24 ժամ ջուր չի լինի Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պ... ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությունը հյուր... ՀՀ նախագահը և Սլովենիայի փոխվարչապետը քննարկե... Մի օր կգնանք միասին գարեջուր խմելու, ես կխնդր... Քաղաքացիներն առողջապահության ապահովագրության ... Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի նախագահի հա... «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձ... Էջմիածնում վագոն-տնակ է այրվել Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղ... Խաղաղության այս գործընթացը, որը նախաձեռնել է ... Վթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին, բախվել են «BM... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Գործարկվելու է էլեկտրական շչակ Պիտի սսկվեն, համակերպվեն, որ իրենք էլ իշխանու... Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերի... Չինաստանը մաքսատուրքային պատերազմի մեջ մեղադր... Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակ... Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում և... Վարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժ... ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշում... Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը ... Դեսպան Աթաբեկյանը Լիբանանի կրթության նախարարի... Ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է... Երևանում «Դիլիջան» գարեջրի գործարանի մենեջերը... «Խեղճ հարիֆն ինչ անի»-ն փոխվեց «խեղճ տգետն ին... Մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձա... ՊԵԿ-ը ներկայացրել է մարտի 1-31-ն իրականացված ... Ավագանու հաջորդ նիստին կտեսնենք՝ ճգնաժամ կա՞,... Անահիտ Ավանեսյանը Աբու Դաբիում մասնակցել է «2... Պարոն Փաշինյա'ն, մի խնդրանք ունեմ, եկե’ք, այս... Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի ՀՀ-ի և Ա... Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 մի... Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկա... Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպե... Մարտուն Գրիգորյանին ոխերիմ թշնամի չեմ ճանաչու... ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 215 մլն դ... Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի... Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակար... 2025 թ․ ևս կարելի է համարել հայկական կինոյի տ... ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Խաղաղության խաչ... Ալովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությ... Ընթանում է Միրզոյանի և Սլովենիայի ԱԳ նախարարի... Բաքվում ուժեղ քամիներ են Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային ... Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավա... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ս... Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու համայնքապետ Պարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կ... Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթ... Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական... Արմեն Դանիելյանը և Սերգեյ Դանկվերտը քննարկել ... Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանու... «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակ... Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման․ ... Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյու... Աստղագուշակ՝ ապրիլի 16-ի համար ԱԺ-ում ընթանում է հերթական նիստը. օրակարգում ...

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով, գրում է «Ազատություն»-ը։

«Բերրիմաունթ»-ը հիմնվել է Դմիտրի Ալեկսեյենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության բաժնետոմսերի 69 տոկոսը պատկանում է Ալեկսեյենկոյին, մյուս 31 տոկոսի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան՝ չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20 տոկոս և ավելի ունեցած ցանկացած բաժնեմաս. «Բերրիմաունթ»-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31 տոկոսը պատկանում է ԱՆԻՖ-ին՝ որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։

2023-ի վերջին ԱՆԻՖ-ը հաղորդեց, որ «Բերրիմաունթ» ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք է տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում «Բերրիմաունթ»-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ելակի մեծ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև Արաբական Միացյալ էմիրություններ, Քաթար, իսկ ջերմոցների տարեկան արտադրությունը գերազանցում է 400 տոննան։ Նույն հարցազրույցում, խոսելով ԱՆԻՖ-ի կողմից ֆինանսավորման մասին, Դմիտրի Ալեկսեյենկոն շեշտում է՝ «ԱՆԻՖ-ի խիզախ մասնակցությունը թույլ կտա հաղթահարել լոգիստիկ, գեոքաղաքական խնդիրները»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն էլ այս նոր ֆինանսավորման մասին խոսելիս հայտարարել էր, որ սա թույլ կտա ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել հայկական արտադրանքի հատկանիշները։ Կառավարության աջակցությունը «Բերրիմաունթ»-ին չի սահմանափակվել միայն ԱՆԻՖ-ի կողմից ներդրմամբ, 2023-ի ապրիլին կառավարությունը նաև մոտ 50 մլն դրամի մաքսատուրքերից ազատել է ընկերությանը։

Ավինյանի դասընկերը, ՔՊ նվիրատուն

Դմիտրի Ալեկսեյենկոն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են, Երևանի Ա. Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեկսեյենկոյի և Պուշկինի անվան դպրոցի կապն ավելի ամրապնդվեց 2022-ին. նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեկսեյենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ։

2023-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած դրամահավաքի ժամանակ Դմիտրի Ալեկսեյենկոն առատաձեռն էր գտնվել՝ 1 մլն դրամ նվիրելով իշխող կուսակցությանը, որի առաջին համարը Տիգրան Ավինյանն էր։

«Բերրիմաունթ»-ից բացի Ալեկսեյենկոյին է պատկանում «Քեյ էնդ ջի գրուպ» ընկերությունը, որ Նոր Գեղիում 3 հեկտար մակերեսով ջերմոց է շահագործում։ ԱՆԻՖ-ի կողմից ուղղված գումարները ներդրվել են այս ջերմոցն ընդլայնելու, «Բերրիմաունթ»-ի ստեղծման և 6 հեկտարի հասցնելու նպատակով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 1.2 միլիոն դրամով «Քեյ էնդ ջի գրուպ»-ին տուգանելու որոշում էր կայացրել. ըստ հանձնաժողովի՝ «Քեյ էնդ ջի գրուպ»-ի արտադրած ելակները վաճառվել են eco և էկոլոգիապես մաքուր բառերի ներկայացմամբ այն դեպքում, երբ ընկերության ելակները «չեն հանդիսացել հավաստված օրգանական գյուղատնտեսության արտադրանք»։ ՄՊՀ-ն սա որակել է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն ու տուգանել ընկերությանը։

«Քեյ էնդ ջի գրուպ»-ի դեմ նաև քաղաքացիական հայց էր ներկայացվել 2021-ին «Ագրոտրենդ» ընկերության կողմից։ «Ագրոտրենդ»-ը պահանջել էր Ալեկսեյենկոյի ընկերությունից բռնագանձել 11.7 միլիոն դրամ՝ մատակարարված գյուղատնտեսական ապրանքների, սակայն դրա դիմաց չստացված վճարումների համար։ 4 տարի անց այս գործի քննությունը դատարանում շարունակվում է։

Ի՞նչ են պարզաբանում Ալեկսեյենկոն և ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը

Ի՞նչ դեր է ունեցել ԱՆԻՖ-ի խորհրդի նախկին նախագահ, իր դասընկեր Տիգրան Ավինյանը «Բերրիմաունթ»-ի ֆինանսավորման գործընթացում, հետաքրքրվել էինք Դմիտրի Ալեկսեյենկոյից։ «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ընկերության հիմնադիրը, վերջինիս ղեկավար կազմը չի ունեցել և չունի ոչ մի գործնական հարաբերություն Տիգրան Ավինյանի հետ», - հայտնել է նա։

Ալեկսեյենկոյից խնդրել էինք տրամադրել նաև ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկության և «Բերրիմաունթ»-ի միջև կնքված բաժնետիրական համաձայնագիրն ու ներդրումների հիմք հանդիսացող մյուս փաստաթղթերը։ Ի պատասխան վերջինս տեղեկացրել է, որ տվյալ համաձայնագրի հանրայնացումը համարում է անթույլատրելի, քանի որ կան կոմերցիոն բազմաթիվ գաղտնիքներ։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Խուդոյանը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցին, թե ի՞նչ ելակետային տվյալներ են հիմք վերցվել «Բերրիմաունթ»-ում ներդրումներ կատարելու համար, պատասխանել է՝ ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կայացնելիս հիմք է ընդունվել «Քեյ էնդ ջի գրուպ» ՍՊԸ-ի կողմից օրգանական ելակի աճեցման ոլորտում արդեն իսկ ունեցած փորձը, արտադրության և արտահանման ծավալները, հայկական շուկայում ելակի արտադրության աճը ու նշված հանգամանքներից բխող ֆինանսական ցուցանիշները։ Խուդոյանը նաև տեղեկացրել է, որ տրամադրված 960 միլիոն դրամի որոշումն ընդունվել է «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստում, միաձայն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով

Օվկիանոսում առաջին անգամ նկարահանել են անտարկ... 29-ամյա տղամարդը «Մարնար» հյուրանոցի տնօրենին... Պրեմիերա. Աստղիկ Սաֆարյան-«Հարազատ» Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական ա... Իրենից չեմ ոգեշնչվել, այլ ավելի փորձառուից`Մկ... «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» ... Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղա... Անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործելով՝ վտանգու... Հայ կինոյի օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարը պ... Թրամփը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի... Երիտասարդները խելամիտ մոտեցումներ ունեն մեր ե... Գյումրու ավագանուն մաղթում եմ խոհեմություն և ... Ցզյու Վենցզյունը 5-րդ անգամ դարձել է շախմատի ... Ոչ մի բանական մարդ պատերազմ չի ցանկանում․ Վար... Վանաձորում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկել... «Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը». Եվրախորհրդ... Ռուբիոն և Ուիթկոֆը կայցելեն Ֆրանսիա Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ... Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռն... Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Ս... Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձն... Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են... ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պ... ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծ... Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել դեպ... Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ Իրանցի վարորդը «Howo» բեռնատարով բախվել է երկ... Չինարիի ամուսիններին սպանե՞լ են Արհեստական բանականությունը փոխարինե՞լ է սուրդ... «Խփե՛ք դրանց, ապօրինի ա»․ ոստիկանը մեկին կանգ... ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվ... Հարգանքի տուրք՝ ներքին գործերի առաջին նախարար... Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևան... Մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հեռ... Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մե... Ձեռ ե՞ք առնում, ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբա... Հիշում եմ երգդ` ջիպդ տուր, կռուգմ տամ, Վարդան... Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հա... ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը. հիմ... Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղու... Ավարտվել է խմբի կողմից անչափահասների նկատմամբ... ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել ... 24 ժամ ջուր չի լինի Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պ... ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությունը հյուր... ՀՀ նախագահը և Սլովենիայի փոխվարչապետը քննարկե... Մի օր կգնանք միասին գարեջուր խմելու, ես կխնդր... Քաղաքացիներն առողջապահության ապահովագրության ... Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի նախագահի հա... «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձ... Էջմիածնում վագոն-տնակ է այրվել Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղ... Խաղաղության այս գործընթացը, որը նախաձեռնել է ... Վթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին, բախվել են «BM... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Գործարկվելու է էլեկտրական շչակ Պիտի սսկվեն, համակերպվեն, որ իրենք էլ իշխանու... Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերի... Չինաստանը մաքսատուրքային պատերազմի մեջ մեղադր... Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակ... Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում և... Վարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժ... ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշում... Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը ... Դեսպան Աթաբեկյանը Լիբանանի կրթության նախարարի... Ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է... Երևանում «Դիլիջան» գարեջրի գործարանի մենեջերը... «Խեղճ հարիֆն ինչ անի»-ն փոխվեց «խեղճ տգետն ին... Մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձա... ՊԵԿ-ը ներկայացրել է մարտի 1-31-ն իրականացված ... Ավագանու հաջորդ նիստին կտեսնենք՝ ճգնաժամ կա՞,... Անահիտ Ավանեսյանը Աբու Դաբիում մասնակցել է «2... Պարոն Փաշինյա'ն, մի խնդրանք ունեմ, եկե’ք, այս... Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի ՀՀ-ի և Ա... Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 մի... Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկա... Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպե... Մարտուն Գրիգորյանին ոխերիմ թշնամի չեմ ճանաչու... ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 215 մլն դ... Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի... Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակար... 2025 թ․ ևս կարելի է համարել հայկական կինոյի տ... ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Խաղաղության խաչ... Ալովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությ... Ընթանում է Միրզոյանի և Սլովենիայի ԱԳ նախարարի... Բաքվում ուժեղ քամիներ են Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային ... Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավա... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ս... Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու համայնքապետ Պարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կ... Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթ... Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական... Արմեն Դանիելյանը և Սերգեյ Դանկվերտը քննարկել ... Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանու... «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակ... Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման․ ... Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյու... Աստղագուշակ՝ ապրիլի 16-ի համար ԱԺ-ում ընթանում է հերթական նիստը. օրակարգում ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan