Ռուսաստանը որպես պարենային օգնություն Տաջիկստանին է փոխանցել 270 տոննա ցորեն

Ռուսաստանը 270 տոննա ցորեն է փոխանցել Տաջիկստանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դուշանբեում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Օգնության այդ խմբաքանակը Դուշանբեում ՌԴ դեսպանության աշխատակիցները հանձնել են Կրթության և գիտության նախարարությանը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի ծրագրի շրջանակում: