Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Մոլդովայում, Ճապոնիայում, Կամբոջայում ՀՀ դեսպաններ նշանակելու մասին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Մոլդովայում, Ճապոնիայում, Կամբոջայում ՀՀ դեսպաններ նշանակելու մասին։
Այսպես՝ Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Խաչատուրյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Ավստրալիայի Համագործակցությունում և Նոր Զելանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։