Սանկտ Պետերբուրգում ընթանում է Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում ընթանում է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը և Ուիթքոֆը կքննարկեն ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչը լավ հնարավորություն է՝ փոխանցելու Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նա նաև կոչ է արել որևէ շրջադարձային արդյունք չակնկալել Սանկտ Պետերբուրգ Ուիթքոֆի այցից հետո։