9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը (տեսանյութ)

Ըմբիշ Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Ամոյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտել է աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի հետ՝ հաղթելով 9:0 հաշվով: