Մի քանի օր է՝ կրակոցներ են լսվում նաև Տավուշի Մովսես գյուղում

Արդեն 5-6 օր է, ինչ գիշերները թշնամու կրակոցների տակ են անցկացնում նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից հայտնել են, որ կրակոցները հիմնականում արձակվում են գիշերային ժամերին։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ի խոսնակը չի հերքել՝ նշելով․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: