Հակոբ Ասլանյանին «դավաճան» ասած Սամվել Վարդանյանի մայրը դատարանի առաջ լացում է

2024 թվականի ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Սակայն, վարչության շենքից հեռանալուց 1-2 րոպե հետո, ճանապարհին ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել:
Դիմակավորված անձինք մոտեցել են, ձեռնաշղթաներով կապված Սամվելին հանել ավտոմեքենայից և ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Խոշսանգման դեպքը մինչ օրս բացահայտված չէ։
Սամվել Վարդանյանը այսօր դատարանի առաջ է ԱԺ պատգամավորինի դավաճան բիձա ասելու համար։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։