Իմ և մեր դաշինքի անունից ոչ մի քաղաքական ղեկավար հանդես գալ չի կարող․ Մարտուն Գրիգորյանը նոր հայտարարություն է տարածել

Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել։
«Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ։
Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։
Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։
Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին»,-ասած է հայտարարության տեքստում։