Շտապօգնության բժիշկը ամրակապված չի եղել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթարին, ինչի հետևանքով շտապօգնության բժիշկը մահացել էր։
«Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր: