Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

Ամերիկյան վարչակազմը Պեկինի նկատմամբ լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե չինական կողմը չհրաժարվի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերից
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ապրիլի 7-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում կատարելով սոցցանցի TRUTH Social հարթակում:
«Եթե Չինաստանը մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը չհրաժարվի իր մաքսատուրքերը 34 տոկոսով բարձրացնելուց, ապա ԱՄՆ-ը ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի», - գրել է նա: