Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։